211652_close_icon

Նոր մանրամասներ՝ Ալվարի գյուղապետի կողմից դանակահարված հարս ու սկեսուրի առողջական վիճակի մասին

views-count4188 դիտում article-date 14:11 03-05-2014
Այսօր առավոտյան Գյումրիի բժշկական կենտրոնում ավտովթարի հետեւանքով ստացած այրվածքներից մահացած Ալվար գյուղի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանի կնոջ եւ հարսի վիճակը կայուն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոցքի «Տիրամայր նարեկ» բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Վարդանյանը: Հիշեցնենք, որ գյուղապետը կնոջը եւ հարսին դանակահարելուց հետո վթարի էր ենթարկվել: Նշված բժշկական կենտրոնի տնօրենը հավելեց, որ գյուղապետի կնոջը՝ 61-ամյա Լուիզա Գաբրիելյանին ու նրա հարսին՝ Գայանե Գոմցյանին, դեռ չեն ասել, որ Արտավազդ Մկրտչյանը [url=https://shamshyan.com/hy/article/13020/]մահացել [/url]է: Ավելացրեց նաև, որ հարսի թոքը եւս վնասվել է: Գյուղապետի կինը վաղը արդեն իսկ կարող է դուրս գրվել հիվանդանոցից, իսկ հարսը դեռ պետք է բուժում ստանա:

Նմանատիպ նյութեր