1616 դիտում
22:59 02-05-2014
Հեծանիվներով Երևանից կշարժվեն դեպի Զվարթնոց տաճար
Մայիսի 3-ին հեծանվարշավով կամփոփվի «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
Մայիսի 3-ին` առավոտյան ժամը 08.00-ին ծրագրի շուրջ 100 մասնակիցներ Երևանի Շահումյանի անվան հրապարակից հեծանիվներով կշարժվեն դեպի Զվարթնոց տաճար:
Առողջ ապրելակերպ քարոզող «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր սպորտաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, պինգ-պոնգ (սեղանի թենիս), պարանի ձգում, Brain ring, իսկ ծրագրի ամփոփումը տեղի կունենա հեծանվարշավի տեսքով:
Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների և համալսարանի աշխատակիցների միջև:
Ծրագրի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ մասնակիցների և հատկապես ուսանողների շրջանում:
Նմանատիպ նյութեր
1931 դիտում
10:39 18-09-2014
Հեծանիվներով դեպի Դիլիջան` անկախության օրը. տեսանյութ
2672 դիտում
11:24 30-03-2022
Մոսկվան և Պեկինը կշարժվեն դեպի բազմաբևեռ աշխարհակարգ. Լավրով
Այս բաժնից
1594 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին