6885 դիտում
11:10 03-05-2014
Ականի պայթյունից մահացած Բերդավանի բնակիչը մահվանից առաջ խնամուն խնդրել էր երեխաների միջև խտրականություն չդնել
Ապրիլի 15-ին ականի պայթյունից վիրավորված ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Բաբիկյանին նոր են հայտնել, որ իր հետ բանջար հավաքելու գնացած իր խնամին` 56-ամյա Ռաֆիկ Մուղդոսյանը, մահացել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակ գյուղի գյուղապետ Վահրամ Շարոյանը:
Նրա խոսքով՝ համագյուղացին դեռ հիվանդանոցում է. ոտնաթաթը հեռացրել են, բայց երկուշաբթի՝ մայիսի 5-ին, եւս 1 վիրահատության կենթարկվի, քանի որ պատրաստվում են եւս 6-7 սանտիմետրով կարճացնել ոտքը:
Գյուղապետը նաեւ տեղեկացրեց, որ Գաբրիել Բաբիկյանին ավելի շատ ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան ցավն է տանջում: «Անընդհատ հիշում է խնամու տանջանքները: Գիշերները չի կարողանում քնել, հաց ուտել: Հատկապես խնամու վերջին խոսքերը հանգիստ չեն տալիս, երբ խնդրել է, որ եթե առաջինը ինքը մահանա, նրա երեխաներին իր երեխաներից չտարբերի»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում բանջար հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել ականի վրա: Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնել էինք նաեւ, որ վիրավորի աղջիկն ամուսնացած է մահացածի տղայի հետ:
Նմանատիպ նյութեր
7323 դիտում
10:32 31-07-2014
Ականի պայթյունից վիրավորված Հաղթանակ գյուղի բնակիչը, ով կորցրել էր նաև խնամուն, նոր-նոր է սկսում քիչ թե շատ քնել
1665 դիտում
12:49 17-10-2014
Ադրբեջանում Ղազախի բնակիչը ծանր վիրավորվել է ականի պայթյունից
928 դիտում
14:18 04-04-2023
Արցախի բնակիչը ծնեբեկ հավաքելիս տուժել է ականի պայթյունից. Շտաբ
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին