211652_close_icon
views-count1163 դիտում article-date 18:10 03-05-2014

Գրոհայինները ռմբակոծել են Հալեպն ու Դամասկոսը

Սիրիայի Հալեպ քաղաքի պետական համալսարանի շրջանն այսօր ականանետային հարձակման է ենթարկվել զինված ընդդիմադիր գրոհայինների կողմից։ Ըստ «Сурия аль-Эн» լրատվության փոխանցման՝ ռումբերն ընկել են տնտեսագիտության և գրականության ֆակուլտետների մասնաշենքերի վրա, որի հետևանքով վիրավոր է 30 ուսանող։ Դամասկոսում ռմբակոծվել է Դուվեյա բնակելի թաղամասը։ Ինչպես հայտնում է սիրիական հեռուսատատեսությունը, ռումբը միկրոավտոբուսի վրա է ընկել, որի արդյունքում զոհվել է 4 ուղևոր, ևս 16֊ը վիրավոր են։

Նմանատիպ նյութեր