211652_close_icon

2 օր է՝ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում լուսակիրների չաշխատելու ու մարդաբոյ փոսերի պատճառով պարեկները 25-ից ավելի վթար են ձևակերպել. վարորդները գովում էին պարեկներին և հայհոյում քաղաքային իշխանությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2752 դիտում article-date 11:34 28-04-2025
Արդեն 2 օր է՝ Երևանում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում լուսակիրները չեն աշխատում, ինչի պատճառով էլ գերլարված են աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակների պարեկները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 28-ին, դարձյալ լուսակիրները չէին աշխատում, իսկ դրան գումարած էլ՝ երթևեկությունը վերածվում է «աջափսանդալի», քանի որ Երևանի քաղաքապետարանը նշված խաչմերուկում իրականացրել է աշխատանքներ՝ իբրև թե ասֆալտը կարգի բերելու համար, սակայն միայն, ժողովրդի լեզվով ասած, քերել են ոչ որակյալ ասֆալտն ու այդքանով իրենց աշխատանքը համարելով ավարտված, «հօդս են ցնդել»: 
 
Միայն մեկ օրվա ընթացքում Երևանի գնդի պարեկները նշված փողոցների խաչմերուկում ձևակերպել են 25-ից ավելի ավտովթար, երբ մեքենաներն ընկել են այդ փոսերի մեջ, կոտրել անվադողերն ու «շիթերը»:
 
Երջանիկ պատահականությամբ՝ տուժածներ չեն եղել, այս պահին էլ փոսերն ինպես փորել են, այնպես էլ կա, լուսակիրներն էլ ինչպես 2 օր չեն աշխատում, հիմա էլ նույն վիճակն է, միակ աշխատող կառույցը Երևանի գնդի պարեկներեն են, ովքեր կարգավորում են երթևեկությունը, այդ փոսերի մեջ են ընկնում նաև Երևանի քաղաքապետարանի կողմից երևանցիներին որպես նվեր բերած քաղաքային տրանսպորտը, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Վարորդները գովում ու շնորհակալություն էին հայտնում պարեկներին, խաչմերուկում գործող ընկերություններից մեկի 2 երիտասարդ տղաներին, ովքեր 15-ից ավելի վարորդների էին օգնել կոտրված անվադողերը փոխելու հարցում ու հայհոյանքներ էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, որ նման գլուխգործոցի հեղինակ է դարձել: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր