211652_close_icon
views-count6614 դիտում article-date 20:52 04-05-2014

Գիտնականների նոր ենթադրությունը՝ եգիպտական բուրգերի շինարարության վերաբերյալ

Հոլանդացի գիտնականներն առաջ են քաշել նոր տեսություն այն մասին, թե ինչպես է հին եգիպտացիներին հաջողվել հայտնի բուրգերի կառուցման համար նախատեսված մի քանի տոննա քաշով ժայռաբեկորները: Այս մասին հրապարակում է արվել Physical Review Letters ամսագրում: Վերջիններս ենթադրում են, որ հսկայական քարերը տեղափոխել են թաց ավազի վրայով: Հետազոտության մասնակիցները ստեղծել են սահնակի լաբորատոր մոդել, որի վրա տեղադրվել են ծանր քարեր և սահնակը սահեցրել թաց ավազի վրայով: Պարզվել է, որ թաց ավազի վրայով սահնակը 2 անգամ ավելի հեշտ է քարշ տալ, քան չոր ավազի վրայով: Գիտնականները դա բացատրում են այսպես. Ջրի կաթիլներն իրար են միացնում ավազի հատիկները, արդյունքում ավազային մակերևույթն ավելի հարթ է դառնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր