«Էրդողան-բուրգերի» պատճառով Գերմանիայի Քյոլն քաղաքում գործող ռեստորանը փակվել է
Գերմանիանի Քյոլն քաղաքում գործող Urban Burgery ռեստորանը սպառնալիքների պատճառով փակվել է:
Ինչպես հաղորդում է local-ը, պատճառը եղել է այն, որ ռեստորանի ճաշացանկում օրեր առաջ հայտնվել է «Էրդողան-բուրգեր» անվամբ համբուրգեր:
Այն մատուցվում էր այծի կաթից պատրաստված պանրով: Այդկերպ, ռեստորանի տնօրինությունը հիշեցրել է գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի կողմից Էրդողանի սեքսուալ հակումներկի մասին հեռուստաեթերում ընթերցված սկանդալային բանաստեղծությունը:
Ռեստորանի սեփականատերերը դրանից հետո բազմաթիվ սպառնալիքներ են ստացել, ինչից հետո ժամանակավորապես փակել են ռեստորանը՝ հայտարարելով, որ չեն կարող երաշխավորել իրենց աշխատակիցների ու հաճախորդների անվտանգությունը: