211652_close_icon
views-count2403 դիտում article-date 09:01 06-05-2014

Մարդիկ լքել են իրենց հայրենիքը ու այդ ցավը նրանք փորձում են դուրս մղել չարության միջոցով․ Առավոտ

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «90-ականներին ծանոթներս Եվրոպայից և Միացյալ Նահանգներից ինձ զանգում և հարցնում էին ՝ ճի՞շտ է արդյոք, որ Երևանի փողոցներում ամեն օր սովամահ եղած մարդկանց են գտնում։ Ես պատասխանում էի՝ այո. մարդիկ զոհվում են. բայց ոչ Երևանի փողոցներում. այլ ռազմաճակատում. և ոչ թե սովից. այլ հակառակորդի գնդակներից և արկերից։ Եվ մտածում էի՝ եթե չեք կարող օգնել այդ տղաներին. ապա փորձեք խուսափել չարախնդությունից՝ մեր դժվար վիճակի կապակցությամբ։ Հիմա ես ավելի հանգիստ եմ վերաբերվում նման հարցերին և դատողություններին։ Մարդիկ լքել են իրենց հայրենիքը և դրա համար, հավանաբար, ունեն իրենց պատճառներն ու արդարացումները՝ ոչ ոք իրավունք չունի դատավորի դեր ստանձնելու։ Հարազատ օջախից կտրված լինելը նրանց ցավ է պատճառում, բայց այդ ցավը նրանք փորձում են դուրս մղել չարության, վիրավորվածության, երբեմն նույնիսկ՝ ատելության միջոցով։ Պետք է կարեկցել և ոչ թե կշտամբել մեր այդ հայրենակիցներին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր