3897 դիտում
08:49 07-05-2014
Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը։ Այս լուրը լրջորեն անհանգստացրել է գործարար դաշտին։ Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի։
Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, և այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում։
«ՓՄՁ զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատկան կառույցները նախևառաջ պետք է սահմանափակեն խոշոր սուպերմարկետների գործունեությունը՝ անկախ այն բանից դրանք տեղական են, թե, օրինակ, ֆրանսիական։ Նա համոզված է, որ ֆրանսիական «Կարֆուր»-ը կարող է մեծ մրցակցություն առաջ բերել հայաստանյան շուկայում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
20:14 12-05-2014
Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը
951 դիտում
11:29 16-04-2015
Ֆրանսուա Օլանդը Երևանում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը