211652_close_icon
views-count1439 դիտում article-date 15:03 07-05-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի պատասխանատուներին

Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի ղեկավար Շոն Մակնելիին, պատասխանատուներին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով 2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի գործունեությունը, կարեւոր համարեց, որ խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական լինի եւ աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Նրա խոսքով` համագործակցությունը կամրապնդի եւ կհզորացնի օրենսդիր մարմնի կարողությունները եւ կնպաստի ԱԺ աշխատակազմի աշխատանքի արդյունավետությանը: Ծրագրի ղեկավար Շոն Մակնելին, շնորհակալություն հայտնելով ընդունելության, աջակցության եւ համագործակցության համար, նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել խորհրդարանի նեկայացուցչական, վերահսկողական ու վերլուծական կարողությունները: Կարողությունների հզորացման ու աջակցության համար ընտրվել են հանձնաժողովները, աշխատակազմը: Նա նույնպես համոզմունք հայտնեց, որ ծրագիրը շարունակական եւ արդյունավետ կլինի:

Նմանատիպ նյութեր