211652_close_icon
views-count807 դիտում article-date 20:58 03-07-2014

ՀՀ Ազգային ժողովը եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագիրը ավարտեցին երիտասարդ փորձագետների առաջին եւ համատեղ ծրագիրը

ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի եւ ՀՀ ԱԺ-ի երիտասարդ փորձագետների ծրագրի նպատակն էր հզորացնել ՀՀ ԱԺ թիրախային հանձնաժողովների մասնագիտական կարողությունները` միեւնույն ժամանակ Հայաստանում երիտասարդ մասնագետներին օրենսդրական գործընթացում մասնակցության հնարավորություն ընձեռելով: Ավելի քան 200 դիմորդից ութ կայացած մասնագետ համատեղ ընտրվել էին այդ ծրագրում մասնակցելու համար: Երիտասարդ փորձագետներն աշխատել են խորհրդարանական հանձնաժողովներին կից՝ իրենց ներդումն ունենալով հետազոտությունների, քաղաքականության վերլուծությունների, հաշվետվությունների պատրաստման եւ կազմակերպչական հարցերում աջակցություն տրամադրելու գործում: ՀԱԺԱԾ-ի ղեկավար Շոն Մակնելին նշեց, որ ՀԱԺԱԾ-ը կշարունակի աջակցել երիտասարդ փորձագետների ծրագրին՝ հաշվի առնելով առաջին ծրագրի հաջողությունը եւ խրախուսում է հետաքրքրված երիտասարդ մասնագետներին այդ ծրագրին դիմել խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում:

Նմանատիպ նյութեր