1343 դիտում
18:56 07-05-2014
Քննարկվել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրեցին կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը:
ԱԶԲ հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը տեղեկացրեց, որ արդեն ավարտվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ազգային ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, որը բանկն իրականացնում էր ՀՀ կառավարության առաջարկով: Համագործակցություն է ձեւավորվել նաեւ ոլորտում գործող մյուս կազմակերպությունների՝ KfW-ի , ՎԶԵԲ-ի հետ: KfW-ի կողմից կատարվում են Վանաձոր, Սպիտակ եւ Դիլիջան քաղաքների կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրերի իրագործելիության ուսումնասիրություններ: ՎԶԵԲ-ը նույնպես նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Հրազդանի եւ Սեւանի տարածաշրջանների համար:
Քննարկվեցին ծրագրերի իրականացման հեռանկարներին եւ մոդելներին առնչվող հարցեր: "Աղբահանության խնդիրը մեզ համար օրակարգային հարց է դառնում՝ ոչ միայն բնակչության կենցաղի բարելավման, այլեւ զբոսաշրջության զարգացման, մեր երկրի ներդրումային գրավչության տեսակետից",-ընդծեց փոխվարչապետը: Նա առաջարկեց կատարված ուսումնասիրությունների եւ ծրագրերի ֆինանսական գնահատականների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ մասնագիտական եզրակացություններ ստանալու համար: Նա նշեց նաեւ, որ հարցը կքննարկվի կառավարությունում՝ հստակեցնելու համար ծրագրերի հնարավոր իրականացմանը պետության մասնակցության հարցը:
Նմանատիպ նյութեր
833 դիտում
13:46 19-06-2014
Հստակեցվում են «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի իրականացման հետագա գործընթացները
1399 դիտում
22:10 11-12-2015
Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ՝ ուղղված Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը
5243 դիտում
16:13 29-06-2017
Վարչապետը հանձնարարել է աղբանոցները կրկնակի կրճատել, կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր մշակել
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան