211652_close_icon
views-count836 դիտում article-date 13:46 19-06-2014

Հստակեցվում են «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի իրականացման հետագա գործընթացները

ՀՀ Կոտայքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչներ` ՎԶԵԲ-ի քաղաքային և բնապահպանական ենթակառուցվածքների տնօրենի տեղակալ տիկին Լին օ Գրեդիի, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն` Մարկ Դևիսի, ՎԶԵԲ-ի այլ ներկայացուցիչների և նախարարության աշխատակազմի պատասխանատու մասնագետների հետ: Փոխնախարար Ա. Ղուլարյանը ողջունելով հյուրերին կարևորեց ծրագրի դերը և պատրաստակամություն հայտնեց հետագա արդյունավետ համագործակցության համար: «Քաղաքաշինության նախարարությունը կարևորում է ծրագրի դերն ու նշանակությունը և մենք համոզված ենք, որ Ձեր փորձի ներդրումն ու իրագործումը Հայաստանում կլինի արդյունավետ»,- իր խոսքում նշեց Ա. Ղուլարյանը: Տիկին Լին օ Գրեդին նշեց, որ ՎԶԵԲ-ի աշխատանքային խումբը նպատակ ունի վերանայելու կատարած ուսումնասիրությունները, համաձայնեցնել ՀՀ կառավարության և ծրագրի կողմ հանդիսացող համայնքների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ծրագրի արդյունավետ իրականացման և ռազմավարական որոշումներ կայացնելու նպատակով «ծրագրի կառավարման խորհրդի» ստեղծման հարցը: Հանդիպման ավարտին տիկին Լին օ Գրեդին հայտնեց, որ ևս մեկ անգամ նախարարության քննարկմանը կներկայացվի խմբի ծրագրային առաջարկը, որի քննարկումից և ուսումնասիրությունից հետո կսկսվեն համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Տեղեկացնեք, որ նախատեսվում է համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտել մինչև տարեվերջ:

Նմանատիպ նյութեր