211652_close_icon
views-count1727 դիտում article-date 08:39 09-05-2014

Պետք չէ հայհոյել ՀՀ-ում ՌԴ դեսպանին, այլ հստակ ձևակերպել՝ ինչ ենք ակնկալում հայ-ռուսական հարաբերություններից․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր Հայաստանում դեսպաններ հայհոյելու գործընթաց է սկսվել։ Առիթը ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին օրերին արած հայտարարություններն են։ Դեսպաններին հայհոյողները, զարմանալի զուգադիպությամբ, հստակ երկու խմբի են բաժանվում։ Առաջին խումբը հայհոյում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին և ոչինչ չի ասում ԱՄՆ դեսպանի մասին, իսկ երկրորդ մասը հայհոյում է ԱՄՆ դեսպանին և ոչինչ չի ասում Ռուսաստանի դեսպանի մասին։ Հայ-ռուսական հարաբերությունների մասին Հայաստանում երկու պատկերացում կա. առաջինի համաձայն՝ մենք պետք է պառկենք Ռուսաստանի տակ, իսկ երկրորդի համաձայն՝ կռիվ տանք Ռուսաստանի դեմ։ Երկու տեսակետներն էլ հավասարապես վտանգավոր են, որովհետև երկուսն էլ խորքում կրում են հակապետական տրամաբանություն։ Առաջին դեպքում պետականության անկումը ենթադրվում է Ռուսաստանի մեջ ներծծվելու, երկրորդ դեպքում՝ Ռուսաստանի դրբի տակ մնալու տարբերակով։ Իսկ արդյունքը, մեծ հաշվով, նույնն է։ Ընդ որում, Ռուսաստանը առաջին տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետև նրանց համարում է սեփական փալասը, իսկ երկրորդ տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետև նրանց համարում է ամերիկյան շպիոն ու թշնամի։ Այսօրինակ իրարանցումները կանխելու համար պետք է ոչ թե հայհոյել ՀՀ-ում ՌԴ դեսպանին, այլ հստակ և հասկանալի ձևակերպել, թե ինչ ենք մենք ակնկալում հայ-ռուսական հարաբերություններից, որն է այդ հարաբերությունների մասին մեր այլընտրանքային պատկերացումը, որ տարբերվում է թե պրոռուսական և թե պրոամերիկյան սցենարից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր