211652_close_icon
views-count1251 դիտում article-date 11:52 09-05-2014

Ձեռքերով հարվածել և դանակով սպանության սպառնալիքներ է տվել

Մայիսի 8-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Սիրանուշ Թ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ հարևանուհին փորձել է դանակահարել իրեն: Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ Նորք-Մարաշի 15-րդ փողոցի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, 1981 թ. ծնված Հասմիկ Թ.-ն ձեռքերով հարվածել է իրեն և դանակով սպանության սպառնալիքներ տվել: Նշանակավել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր