211652_close_icon
views-count1291 դիտում article-date 16:40 09-05-2014

Մարիուպոլում զինված անձինք կրակում են խաղաղ բնակչության ուղղությամբ

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում մարտական գործողություններ են ընթանում։ Զինված անձինք կրակում են խաղաղ բնակչության ուղղությամբ։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը։ «Մեր տվյալներով, Մարիուպոլում մարտական գործողություններ են ընթանում։ Ենթադրաբար ազգային գվարդիայի ջոկատը կրակ է արձակել քաղաքի խաղաղ բնակիչների ուղղությամբ»,֊ ասել է նա՝ չմանրամասնելով տուժածներ և զոհեր կան, թե ոչ։ Russia Today֊ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter֊ի իր էջում հայտնել է, որ Russia Today֊ի աշխատակիցը վիրավոր է։

Նմանատիպ նյութեր