211652_close_icon
views-count1099 դիտում article-date 10:30 10-05-2014

Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաստը

Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: [url=http://news.am/arm/]News.am[/url]-ի թղթակցի հարցին, թե ո՞րն է արտգործնախարարի արձագանքը ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ այդ բանաձևին, պատասխանել է ՀՀ արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար:

Նմանատիպ նյութեր