1638 դիտում
08:39 13-05-2014
Հայաստանը չունի բավարար քանակությամբ որակյալ աշխատուժ. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ ««Հայաստանը տնտեսական այն հնարավորությունները չի տալիս, որոնք կստեղծեն հետաքրքիր աշխատատեղեր: Լուրջ բիզնեսմենը որևէ երկրում ներդրում անելուց առաջ ուսումնասիրում է մի շարք գործոններ՝ երկրի տնտեսական վիճակը, ներքին շուկայի որակը, օրենսդրությունը, որքանո՞վ են այդ երկրի իշխանությունները երկրի օրենսդրությանը համապատասխան գործում, կոռուպցիայի մակարդակը... Այդ ամենը Հայաստանում այնպիսի վիճակում է, որ Հայաստանը ներդրումների ընտրության սանդղակում բավականին ցածր տեղ է գրավում այս պահին: Մենք չունենք բավարար քանակությամբ որակյալ աշխատուժ, մեր իշխանությունները օլիգարխական են, մենաշնորհը շատ ուժեղ է, մեր տնտեսական ու քաղաքական իրավիճակը շատ ընկճող է, շուկան շատ փոքր է և աղքատ, երկիրը պարփակված է, և այլն: Այս ամենի առկայության դեպքում Հայաստան կարող են գալ միայն այն բիզնեսները և այն գումարները, որոնք ակնհայտ կրում են սկզբունքային գաղափարական բնույթ: Այսինքն՝ հայ բիզնեսմենը՝ այս ամենը գիտակցելով, համոզված է, որ ինքն անպայման պետք է ներդնի հենց Հայաստանում, որովհետև սա իր երկիրն է, և վերջ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայում երկար տարիներ ապրած և վերջերս Երևան տեղափոխված, ABBYY աշխարհահռչակ ընկերության փոխնախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչանյանը: Հունիսից նա աշխատելու է՝ որպես «Այբ» դպրոցի տնօրեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1856 դիտում
12:44 31-03-2021
Աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ամենօրյա կարիքները հոգալու համար բավարար քանակությամբ ջուր չունի
4529 դիտում
09:01 11-09-2019
Հնդիկները՝ էժան աշխատուժ, հայերը՝ գործազուրկ. «Ժողովուրդ»
11485 դիտում
09:37 02-10-2021
Ինչ աշխատուժ է ժամանել Իրանից և ինչպես է հաջողվել ապահովել իրանցիների մուտքն Արցախ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը