211652_close_icon
views-count1789 դիտում article-date 09:13 13-05-2014

Աշնանը հնարավոր են արմատական փոփոխություններ իշխանական համակարգում․ Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է. «Չնայած այսօր քաղաքական օրակարգում դեռ քննարկվում է, թե ինչպիսի կադրային նշանակումներ են կատարվել կառավարությունում և խորհրդարանում, պարզվում է, պետք չէ այդքան կենտրոնանալ այսօրվա պաշտոնյաների «որակի» վրա: Որոշ տեղեկություններով, աշնանը հնարավոր են արմատական փոփոխություններ իշխանական համակարգում: «Ժամանակավորները» ընդամենը «ջահը» փոխանցողի առաքելությունն են իրականացնում: Իշխանական կուլիսներում պտտվող այս տեղեկությունը ինչքան է իրականությանը համապատասխանում, կերևա ամռան ավարտին»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր