10959 դիտում
20:08 13-05-2014
Ոստիկանությունը պարզել է երեկ Երևանում աղբատար ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժածների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 12-ին Երևանում աղբատար ավտոմեքենայի վարորդի կողմից վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով տուժած ավտոմեքենաների տերերի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԶԻԼ մակնիշի 144 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենան, որն հաշվառված է «Կենտրոն սանմաքրում» ՍՊԸ-ի հաշվեկշռում վարել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ 58-ամյա Ալիխան Խուդոյանը: Իսկ վնասված ավատոմեքենաներն են ՝ Երևանի բնակիչ 31-ամյա Արսեն Թադևոսյանի վարած BMW մակնիշի 34 ԼՕ 555 համարանիշի ավտոմեքենան, Երևանի բնակիչ 46-ամյա Արմեն Թորոսյանին պատկանող Mazda մակնիշի 34 ՏՈ 333 համարանիշի ավտոմեքենան, Ա. Թորոսյանն աշխատում է «Ապահով Անի» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 63-ամյա Ալբերտ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 64 ՍՏ 068 համարանիշի ավտոմեքենան, Երևանի բնակիչ 65-ամյա Համլետ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 33 ԼՕ 238 համարանիշի ավտոմեքենան, Ջերմուկ քաղաքի բնակիչ 24-ամյա Զորիկ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 30 ՕԼ 277 համարանիշի ավտոմեքենան, Երևանի բնակիչ 63-ամյա Մուշեղ Հովսեփյանի վարած Volkswagen մակնիշի 33 ՕV 651 համարանիշի ավտոմեքենան , վերջինս աշխատում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, Երևանի բնակիչ 36-ամյա Վազգեն Սահակյանի վարած Toyota մակնիշի 015 TT 01 համարանիշի, վերջինիս ավտոմեքենան պատկանում է «Երևանի Ալրաղաց» ՓԲԸ-ի խորհրդի նախագահին, Երևանի բնակիչ 25-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած ՎԱԶ 21134 մակնիշի 15 ՏԼ 170 համարանիշի ավտոմեքենան, վերջինս աշխատում է «Վայզ հոլդինգ» ՓԲԸ-ում՝ որպես տեխնիկական գծով մենեջեր և Երևանի բնակիչ 47-ամյա Հովհաննես Սրապիոնյանի վարած Mercedes մակնիշի 24 ԼՕ 219 համարանիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Ա. Խուդոյանը երեկ ժամը 17:50-ի սահմաններում բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/13943/] վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մայիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում, Նար-Դոսի և Գնունի փողոցների խաչմերուկում, աղբատար ավտոմեքենայի վարորդը, նշված ավտոմեքենայով իսկական ավտոմեքենաների ջարդ էր կատարել, ինչի հետևանքով մեծ թվով ավտոմեքենաներ էին վնասվել:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղբատար ավտոմեքենան պատկանում է «Կենտրոն սանմաքրմանը» և դեպքի վայր էին ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար էր եղել: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ կա վիրավոր: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+