211652_close_icon
views-count1277 դիտում article-date 20:29 13-05-2014

Նիկ Սմարտը պարգևատրվել է Արցախի վարչապետի հուշամեդալով

ԼՂՀ վարչապետի որոշմամբ <Հելո թրաստ> բրիտանական ոչ կառավարական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Նիկ Սմարտը պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով` Արցախում իր առաքելության ավարտի կապակցությամբ: ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Դադայանը և տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը հուշամեդալը Նիկ Սմարտին են հանձնել այսօր` կազմակերպության անձնակազմի հետ նրա հրաժեշտի հանդիպման ժամանակ: Վարչապետի անունից շնորհակալություն հայտնելով Նիկ Սմարտին և նրա ղեկավարած կառույցին` աշխատակազմի ներկայացուցիչները կարևորել են բրիտանական կազմակերպության կողմից Արցախում տարածքների ականազերծման աշխատանքների նշանակությունը` ոչ միայն բնակչության անվտանգության ու ազատ տեղաշարժի ապահովման համար, այլ նաև այդ տարածքներին տնտեսական ակտիվության հնարավորություն տրվելու տեսանկյունից: Նրանք հույս են հայտնել, որ կառավարության և <Հելո տրաստ> կազմակերպության միջև համագործակցությունը այսուհետ ևս կլինի արդյունավետ և կշարունակվի ձևավորված դրական ավանդույթների համաձայն: Հրաժեշտի խոսքում Նիկ Սմարտը նշել է, որ պարգևն ընդունում է ողջ անձնակազմի կողմից և շնորհակալություն է հայտնել կառավարությանը, դոնորներին և անձամբ վարչապետին` արդյունավետ համագործակցության և մշտական աջակցություն ցուցաբերելու համար:

Նմանատիպ նյութեր