1212 դիտում
18:45 19-05-2014
Պարգևատրվել են Արցախի վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների հետ: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է ծառայության աշխատանքը, որը ոչ միայն արձանագրում է փաստերը, այլև հնարավորություն է ընձեռում վերլուծել արդյունքները:
Անդրադառնալով համակարգում կատարվող բարեփոխումներին` վարչապետը ընդգծել է դրանց արդյունքում ծառայության և սուբյեկտների միջև կապի ամրապնդման, ինչպես և ոլորտի աշխատակիցների ճիշտ վարքի դրսևորման անհրաժեշտությունը, քանի որ հասարակությունը երբեմն հավուր պատշաճի չի ընկալում համակարգի նշանակությունը:
Ըստ նրա` բարեփոխումները կբերեն նաև ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային հաղորդակցման մեթոդի ներդրման: Ա. Հարությունյանի համոզմամբ` աշխատանքները պետք է ուղղվեն ապագային, քանի որ այսօրվա բարեփոխումների արդյունքներ հիմնականում հետագա սերունդներն են տեսնելու:
Ա. Հարությունյանը ծառայության աշխատակիցներին հանձնարարել է լրջորեն նախապատրաստվել 2015թ. նախատեսվող մարդահամարին և ներկայացնել առաջարկներ այդ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Ոլորտի գործունեության 90-ամյակի կապակցությամբ նա մի խումբ աշխատակիցների պարգևատրել է վարչապետի հուշամեդալով և պատվոգրերով:
Շնորհակալություն հայտնելով գնահատականի և ուշադրության համար` Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսիյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել տնային տնտեսությունների հետազոտությանը, ինչը թույլ է տալու գնահատել երկրում առկա աղքատության մակարդակը և ստանալ դրանց տնտեսական ակտիվության բազմաշերտ պատկերը:
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
16:55 25-03-2015
Արցախում հուշամեդալով և պատվոգրերով են պարգևատրվել ԼՂՀ ջրային համակարգի պատասխանատուները
1274 դիտում
20:29 13-05-2014
Նիկ Սմարտը պարգևատրվել է Արցախի վարչապետի հուշամեդալով
48286 դիտում
11:07 14-01-2014
ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է Աշոտ Ահարոնյանը
Այս բաժնից
1093 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1108 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար