1406 դիտում
20:43 13-05-2014
Սվետլանա Գրիգորյանի անունն ընդմիշտ կմնա հայ թատրոնի պատմության և սերունդների հիշողության մեջ. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սվետլանա Գրիգորյանի հարազատներին՝ հայ բեմի լեգենդար դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու և «Հայրենիքին մատուցած ծառա¬յությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
«Սվետլանա Գրիգորյանի անունն իր կերտած վառ ու անկրկնելի կերպարների, բացառիկ տաղանդի ու նվիրումի շնորհիվ ընդմիշտ կմնա հայ թատրոնի պատմության և սերունդների հիշողության մեջ:
Խորին ցավակցություն եմ հայտնում հայ բեմի անվանի վարպետի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
775 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը