211652_close_icon
views-count1315 դիտում article-date 11:44 14-05-2014

ԱԺ փոխնախագահն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին: Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության գաղափարների տարածմանը, և որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նվազեցնում Եվրամիության հետ երկխոսության և եվրոպական կառույցների հետ փոխգործակցության հնարավորությունները. ավելին՝ Հայաստանը վճռական է շարունակելու և զարգացնելու քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ: Տիկին Աթիլգանը նշեց, որ իրենց գործունեությունը ուղղված է Գերմանիա-Հայաստան, ԵՄ-Հայաստան և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ-Հայաստանի հանրապետական կուսակցություն համագործակցության զարգացմանը, և իրենք պատրաստ են հետայսու ևս աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ու եվրաինտեգրման գործընթացներին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հիմնադրամի հետ Ազգային ժողովի համագործակցության եզրերը, խորհրդարանի կառույցներին հիմնադրամի օժանդակության ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաև տարածաշրջանային անվտանգության, երկրի ներքաղաքական իրավիճակի, նոր ձևավորված կառավարության ծրագրային քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումներն ու գնահատականները:

Նմանատիպ նյութեր