3718 դիտում
16:47 18-03-2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոhմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին:
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ թեեւ կատարված աշխատանքը նկատելի է, այնուամենայնիվ հնարավորություն կա ընդլայնելու այն՝ հիմնադրամի ծրագրերում ընդգրկելով նաեւ Հայաստանի մարզերը, ինչի վերաբերյալ դրական է արտահայտվել նաեւ Թոհմաս Շրափելը: ԱԺ փոխնախագահը հյուրին տեղեկացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին եւ այդ հարցում ուսանելի համարել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարիների փորձը: Կարեւորելով հիմնադրամի ծրագրերը՝ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ հիմնադրամի նոր ղեկավարի նշանակումը խթան կհանդիսանա նոր եւ արդյունավետ ծրագրերի իրականացման համար:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ, ի տարբերություն ռազմատենչ Ադրբեջանի, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանի ռազմատենչ գործելաոճը դատապարտելի է, եւ այն որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ: Վկան՝ վերջին երկու օրվա ընթացքում զոհված զինծառայողները:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թովմաս Շրափելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ հիմնադրամը շարունակելու է Հայաստանում իրականացնել թե սկսված, թե նոր ծրագրերը: Նրա խոսքով՝ Հայաստանում սկսված բարեփոխումները շատ կարեւոր են հատկապես ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ գերմանացի խորհրդարանականները հետաքրքրված են Հայաստանով եւ մի շարք ոլորտներով, ուստի այս տարի նրանք պատրաստվում են այցելել Հայաստան: Թոհմաս Շրափելը, ներկայացնելով նախատեսված ծրագրերը, նշել է, որ հիմնադրամը հատկապես կարեւորում է երիտասարդների, եւ հատկապես՝ երիտասարդ քաղաքական գործիչների հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է լսելու նրանց առաջարկները:
Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, զրուցակիցները համաձայնել են, որ թեեւ տնտեսական ոլորտում Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, այն խոչընդոտ չէ՝ զարգացնելու համար ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը, որն առավել կզարգացնի Հայաստանում ժողովրդավարությունը:
ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
14:29 08-06-2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
1315 դիտում
11:44 14-05-2014
ԱԺ փոխնախագահն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»