4570 դիտում
17:46 15-05-2014
ԳՆ ՍԱՊԾ-ն արձագանքել է ապխտած հավի մեջ ճիճուների առկայության մասին SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
Երեկ՝ մայիսի 14-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկություն էր հրապարակել: [url=https://shamshyan.com/hy/article/14201/]Հրապարակման[/url] մեջ նշված է, որ Հրազդանի բնակչուհի Սյուզաննա Պետրոսյանը հայտնել էր, որ Հրազդանի «Վանատուր» թաղամասի «Կրպակ» խանութից ապխտած հավ են գնել: Այն ուտելու ընթացքում երեխաները նկատել են, որ նրա մեջ ճիճուներ ու որդեր են վխտում, իսկ երեխաների մոտ ալերգիա է սկսվել:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ խոսնակ Արմինե Սուքիասյանն արձագանքել է հրապարակմանը, որում ասվում է.
«Այսօրվա նյութի հետ կապված, որպես ԳՆ ՍԱՊԾ խոսնակ, տեղեկացնեմ. Այս պահին «Միթարթ» ընկերությունում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացնում: Ձեր կայքում զետեղված նյութը ծառայությունը որպես ահազանգ գրանցել է: Իսկ «Կրպակ» սուպերմարկետների ցանցում ՍԱՊԾ-ն «Միթարթ» ընկերության արտադրանքի նկատմամբ դիտարկումներ կանցկացնի»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»