2656 դիտում
09:22 16-05-2014
Ինչպես են հոշոտում Խոսրովի արգելոցը․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբաղեցնում է 23.1 հազար հա տարածք, որի պահպանությունը կոչված է իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը: Իսկ ինչպե՞ս է իրականացրել իր այդ պարտականությունը...
Նպատակ ունենալով պարզել այդ հարցը, Վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է մի շարք խայտառակ եւ, մեր համոզմամբ, իրավապահների ուշադրությանը միանգամայն արժանի փաստեր:
2002թ. մայիսի 30-ին կառավարության թիվ 925-Ն որոշմամբ հաստատվել է արգելոցի կանոնադրությունը: Ընդգծենք, որ այդ փաստաթղթով արգելոցում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական եւ մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:
Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի` արգելոցի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով սահմանվել է պահպանման գոտի, որն ընդգրկում է արգելոցին հատկացված տարածքում Ազատ եւ Վեդի գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը:
Օրենսդրությունը` օրենսդրություն, արգելքը` արգելք, իսկ իրականությո՞ւնը... ՎՊ-ն արձանագրել է ապօրինի հողօգտագործման դեպքեր: Մասնավորապես` պետական արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող տնտեսություն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11721 դիտում
09:15 17-02-2021
Խոսրովի արգելոցը կարող է գազանանո՞ց է, որ պետք է տուրիստ տանեք բերեք․ Նարինե Կիրակոսյան
8547 դիտում
19:15 12-01-2022
«Քորվող արջը». «Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեսանյութ է հրապարակել
1000 դիտում
23:37 20-07-2022
Հուլիսի 24-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը