211652_close_icon
views-count6644 դիտում article-date 16:51 16-05-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արագածոտնի մարզի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոն: Վարչապետին ուղեկցել են ՀՀ Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանը և Արտեմ Ասատրյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ինչպես նշված կենտրոնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը շրջել է նշված կենտրոնով և ծանոթացել կենտրոնի պայմաններին ու սարքավորումներին: Ի դեպ, կենտրոնին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն և վերականգնողական ծառայություններ մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին: Կենտրոնը հագեցած է երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստող, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ֆիզիոթերապիայի և անձնական խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով և դիդակտիկ նյութերով: Ունի նաև գերժամանակակից ախտորոշման և ֆիզիոթերապիայի սարքավորւմներ, ժամանակակից շտապօգնության մեքենա: Հովիկ Աբրահամյանը կենտրոնի ղեկավարներին կոչ է արել ներկայացնել պետության հետ համագործակցության ծրագիր՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցությամբ իրականացնելու համար: Միաժամանակ, վարչապետը կարևորել է հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Հաստատության կառուցման համար ներդրվել է 4 մլն դոլար: Այն կարող է սպասարկել միաժամանակ 50 երեխայի: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաները ստանում են վերականգնողական (ֆիզիոթերապիա, ակվաթերապիա), լոգոպետի, հոգեբանի ծառայություններ, 2-անգամյա սնունդ: Երեխաները հնարավորություն ունեն նաև հանգստանալ իրենց համար հարմարեցված ննջասենյակներում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր