211652_close_icon
views-count80222 դիտում article-date 10:40 05-09-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՀՀ Արդարադատության նախարարություն, իսկ Միհրան Պողոսյանը նորանշանակ նախարարին դիմավորեց վարդերի փնջով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արդարադատության նախարարություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Հ. Աբրահամյանը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին ու նախարարին դիմավորեց նախարարության ղեկավար կազմը, այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանը և կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանը: Նորանշանակ նախարարին Միհրան Պողոսյանը նվիրեց վարդերի փունջ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր