211652_close_icon
views-count2055 դիտում article-date 00:53 17-05-2014

Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են անում «Բավարիա»-ն և Գվարդիոլան. Հենրիխ Մխիթարյան

Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: [b]- Վերջին 5 տարում Բունդեսլիգայի չեմպիոններ են դառնում «Բավարիա»-ն և «Բորուսիա»-ն: Գերմանիայի գավաթի եզրափակիչում և առաջիկա տարիներին «Բորուսիա»-ն կարո՞ղ է վտանգավոր մրցակից լինել «Բավարիա»-ի համար: [/b] - Գավաթի եզրափակիչը առանձնահատուկ խաղ է լինելու: Բնականաբար, մենք ցանկանում նվաճել գավաթը: Իհարկե, հաջորդ մրցաշրջանում մենք հանդես չենք գալու նրա համար, որպեսզի լինենք երկրորդը: Եթե մեր բոլոր խաղացողները ապաքինվեն, ապա «Բորուսիա»-ն ավելի ուժեղ կլինի, քան հիմա: Մենք ցանկանում ենք լինել անհարմար մրցակից: [b]- Ի՞նչ կարծիքի եք «Բավարիա»-ի խաղաոճի վերաբերյալ, որը Պեպ Գվարդիոլայի օրոք արտահայտվում է գնդակին շատ տիրելով : [/b] - Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են անում «Բավարիա»-ն և Գվարդիոլան: Դա նրանց խնդիրն է: Մենք կատարում ենք մեր աշխատանքը: [b]- Շատերը կարծում են, որ ներկայիս «Բավարիա»-ի խաղը ձանձրալի է: Դուք դա կարող ե՞ք հասկանալ: [/b] - Ֆուտբոլը նույնպես ճաշակի հարց է: Ոմանց այդ խաղաոճը դուր է գալիս, իսկ ոմանց` ոչ:

Նմանատիպ նյութեր