5488 դիտում
15:16 27-07-2016
Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ անում եմ, որ հայրս երկնքում ինձանով հպարտանա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականին տված ծավալուն հարցազրույցում պատմել է, թե իր մարզական կյանքում ինչ դեր է ունեցել հայրը` 1980-ականների «Արարատի» հանրահայտ հարձակվող Համլետ Մխիթարյանը:
«Նա իմ խթանիչն էր, ոգեշնչողը: Երբ փոքր էի, նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, և ես երազում էի երբևիցե նրա հետ միասին մարզումների մեկնել:
Հենց հորս շնորհիվ ես երազում էի ֆուտոլիստ դառնալ, երբ մեր ընտանիքը վերադարձավ Հայաստան: Նրա մահը մեծ հարված էր բոլորիս համար, բայց դա կյանք էր և այն պետք է շարունակվի:
Ես ուղղակի հուսով եմ, որ նա երկնքից ինձ է նայում և հպարտանում ինձանով: Ձգտում եմ անել հնարավոր ամեն ինչ, որ նա կարողանար ինձանով հպարտանար:
Մանկությունում ես մշտապես դիտում էի նրա մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները, սակայն ֆուտբոլը բավական փոխվել է և ես նորից դիտում եմ այդ կադրերը, որպեսզի հիշեմ, թե ինչպես է խաղացել հայրս:
Մի կողմից, նրա վաախճանը ստիպեց ինձ ավելի արագ հասուն դառնալ, մյուս կողմից, դրանում ոչ մի լավ բան չկա, քանի որ առանց հոր շատ դժվար է մեծանալ», ասել է 27-ամյա ֆուտբոլիստը:
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
16:05 23-12-2020
Հենրիխ Մխիթարյան. Արկադի Անդրեասյանի օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս
1238 դիտում
08:49 19-02-2014
Կան դպրոցներ մամուլում, որոնցով մեր ժողովուրդը պետք է հպարտանա. Հրապարակ
3448 դիտում
13:27 30-09-2017
Դոնալդ Թրամփը տարված է ինձանով. Վենեսուելայի նախագահ
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2416 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում