1881 դիտում
10:11 17-05-2014
Բնապահպանության նոր նախարարը հավաստիացնում է՝ մեղավորները կպատժվեն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը դեռևս 2014 թվականի հունվարի 15-ին գրել էր, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման խախտումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 291-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների խախտմանը:
Նշենք, որ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության օգտագործելի ջրային ռեսուրսների ընդհանուր զանգվածում վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են 1 մլրդ խորանարդ մետր, սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն Արարատի մարզում ջրառի ծավալը տարեկան կազմում է 11 մլրդ 69 միլիոն 482 հազար 93 խորանարդ մետր: Այսինքն՝ ջրօգտագործողների կողմից թույլ է տրվել ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում: Ով է թույլատրել այդ ապօրինությունները և ով պետք է պատասխան տա բնական հարստության անխնա թալանի համար:
Բնապահպանության նոր նախարարը հավաստիացնում է, որ մեղավորները կպատժվեն»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
11332 դիտում
18:23 18-01-2015
Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մեղավորները կպատժվեն. Վլադիմիր Պուտին
5080 դիտում
13:16 04-01-2019
Վստահ ենք, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ուժով. Ղազախստանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»