Ռուսաստանը և Վրաստանը համագործակցության պայմանագիր են կնքել
Վրաստանում՝ Դարյալի կիրճի մոտ տեղի ունեցած վթարից հետո Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարաությունը և Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը համագործակցության պայմանագիր են կնքել:
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում, «Վրաստանի տարածքում Կազբեկ-Վերին Լարս սահմանային անցակետի վթարի հետ կապված Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության և Վրաստանի Ներքին գործերի նախարարության միջև համապատասխան պայմանագիր է կնքվել աշխատանքների անհրաժեշտ համակարգման և համագործակցման նպատակով»,-ասվում է հայտարարությունում: