211652_close_icon
views-count2044 դիտում article-date 15:15 17-12-2022

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան ու Հունգարիան համաձայնագիր են կնքել

Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բուխարեստում, որտեղ այսօր Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան ու Հունգարիան համաձայնագիր են կնքել` վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ:

«Այս փաստաթուղթը էլ ավելի է մոտեցնում Եվրամիությանը Հարավային Կովկասի մեր գործընկերներին»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը` ստորագրման արարողության ժամանակ:

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նմանատիպ նյութեր