211652_close_icon
views-count1213 դիտում article-date 13:27 19-05-2014

«Մերոնք դրսում». Արթուր Սարկիսովը և Մարկոս Պիցելլին ՝ մեկական գոլի հեղինակ

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առավել աչքի ընկան Արթուր Սարկիսովը, ով գրավեց «Ուրալի» դարպասը, և Մարկոս Պիցելլին, ով դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Շախտյոր» (4:0) մրցավեճում: [b]Ռոման Բերեզովսկի[/b], Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»`3:2, չի մասնակցել հանդիպմանը: [b]Ռոբերտ Արզումանյան[/b], Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: [b]Արտակ Եդիգարյան[/b], Լիտվայի գավաթի եզրափակիչ, «Ժալգիրիս»-«Բանգա»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը: [b]Լևոն Հայրապետյան[/b], Չեխիայի առաջնությունում հանդիպումներ տեղի չեն ունեցել: [b]Արթուր Եդիգարյան[/b], Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Ժետիսու»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 70-րդ րոպեին: [b]Կառլեն Մկրտչյան[/b], Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Կռիլյա Սովետով»՝0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 75-րդ րոպեին: [b]Գևորգ Ղազարյան[/b], Ուկրաինայի առաջնություն, «Դնեպր»-«Մետալուրգ» Դոնեցկ՝ 3:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 71-րդ րոպեին: [b]Հենրիխ Մխիթարյան[/b], Գերմանիայի գավաթի եզրափակիչ, «Բավարիա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:0 (2:0 լժ), մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 60-րդ րոպեին: [b]Արաս Օզբիլիս[/b], Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 43-րդ րոպեին: [b]Մարկոս Պիցելլի[/b], Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ: [b]Յուրա Մովսիսյան[/b], Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Դինամո»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 88-րդ րոպեին: [b]Արթուր Սարկիսով[/b], Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ: [b]ԷդգարՄանուչարյան,[/b] Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին:

Նմանատիպ նյութեր