7836 դիտում
22:16 19-05-2014
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում Արտաշես Ալեքսանյանի սաները հանդիսատեսին ստիպեցին մի լավ ծիծաղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի դահլիճում էին հավաքվել մեծ թվով արվեստասերներ, թատրոնի ու կինոյի երկրպագուներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դահլիճում ՀՀ պետական ֆիլհարմոնիային կից թատրոնի և կինոյի ստուդիան՝ սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանի ղեկավարությամբ ներկայացրեց Թոմաս Բրանդոնի Չարլեյի մորաքույրը պիեսի մոտիվներով երեխաների ավարտական դիպլոմային աշխատանքը:
Ուրախալին այն էր որ հիմնականում ավագ սերնդի հանդիսատեսից բացի ներկա էին դպրոցականներ ու երիտասարդներ, իսկ դերասանական կազմի մի մասը լինելով սկսնակ, չէին զիջում պրոֆեսիոնալ դերասաններին:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+