1204 դիտում
14:56 20-05-2014
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 27-ից մինչեւ հունիսի 6-ը Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, երեք ընկերական հանդիպում է անցկացնելու: Մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպելու է Ալժիրի ազգային հավաքականին, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի եւ Գերմանիայի ազգային հավաքականների հանդիպումը:
Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ սկսում է մարզական հավաքը:
Մայիսի 21-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Մարզումի ավարտից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչը եւ ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ 30 րոպե կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:
Մայիսի 22-ին և 23-ին հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում՝ ժամը 10:00-ին և 17:30-ին, իսկ մայիսի 24-ին՝ մեկ մարզում՝ ժամը 18:00-ին:
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
21:37 15-02-2021
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
1489 դիտում
13:29 06-10-2024
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
2420 դիտում
15:58 31-03-2015
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է մարզական հավաքը
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին