211652_close_icon
views-count1346 դիտում article-date 20:43 20-05-2014

«Հայոց Ցեղասպանություն-100: Ճանաչումից՝ պահանջատիրություն». Լրագրողների 7-րդ համաժողովի համակարգող մարմինը նիստ է գումարել

Մայիսի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանություն 100: Ճանաչումից պահանջատիրություն» խորագրով Լրագրողների 7-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի նիստը, որը վարում էր Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, լրագրողների համահայակական համաժողովների համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունելով նիստի մասնակիցներին՝ կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովն անցկացվում է սեպտեմբերին կայանալիք «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին զուգահեռ: Նախարարը համակարգող խորհրդի Սփյուռքի անդամ խմբագիրներին հորդորեց իրենց մասնակցությունը բերել համաժողովների աշխատանքներին: Օրակարգում քննարկվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին հայկական ԶԼՄ-ների շեշտադրումների և Հայոց Ցեղասպանությանը վերաբերող հարցերի լուսաբանումը հայկական եւ օտարերկրյա մամուլում հարցերը: Նիստին հեռակապով մասնակցում էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, Ռուսաստանից՝ «Նոեվ Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը, Իրանից՝ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Ֆրանսիայից՝ «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Լիբանանից՝ «Խօսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, ԱՄՆ-ից՝ լրագրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը: Քննարկվեցին Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի կազմակերպական այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր