9421 դիտում
09:15 21-05-2014
Օշականցի Գևորիկը, Զապն ու նրա քրոջ որդին բավական անհարմար վիճակում են հայտնվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է արդեն` լրատվամիջոցներում, և ոչ միայն, ակտիվորեն քննարկվում է քրեական հեղինակությունների հերթական «ռազբորկան» եւ դրա արդյունքում առաջացած աժիոտաժը:
Այդ հրապարակումների համաձայն` Օշականցի Գևորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի հետ, որի արդյունքում Օշականցի Գևորիկը ծեծի է ենթարկվել Լյովիկի կողմնակիցների կողմից, որը համարվում է ոչ պատվաբեր այդ աշխարհի ներկայացուցիչների համար: Հետեւաբար` տեղի ունեցածը չի կարող անպատասխան կամ անհետևանք մնալ:
Հերթական «ռազբորկան» կանխելու համար քրեական աշխարհի ներկայացուցիչներին «շատ բարձր մակարդակով» ասվել է, որ հեռանան Հայաստանից, այլապես դա կարող է ավելի վատ հետևանք ունենալ նրանց համար: Օշականցի Գևորիկին ծեծի ենթարկողները արդեն իսկ Հայաստանում չեն, իսկ այդ «ռազբորկային» մասնակից մյուս անձինք՝ «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը, Զապի քրոջ որդին և Օշականցի Գևորիկը փորձել են հեռանալ Ռուսաստան, սակայն բավական անհարմար վիճակում են հայտնվել: Նրանց թույլ չեն տվել հատել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը:
Նշենք, որ Լարսի անցակետից նրանք հետ են վերադարձվել ոչ թե իրավապահների միջամտության, այլ միգրացիոն վերջին փոփոխությունների և խստացումների արդյունքում: Քրեական աշխարհի ներկայացուցիչները բախվել են այն խնդրին, որին մի քանի ամիս է բախվում են ՌԴ մեկնող հայ միգրանտները:
Սա ևս խոսում է այն մասին, որ քրեական աշխարհի այս ներկայացուցիչներն այլևս չունեն նախկին ազդեցությունը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
12825 դիտում
16:02 13-06-2014
Ինչու՞ Օշականցի Գևորիկը Երրորդմասցի Լյովիկին պատասխան հարված չհասցրեց, իսկ վերջինս ներողություն չխնդրեց
173153 դիտում
13:45 16-05-2020
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. «Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի մոտից բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկը
4606 դիտում
10:20 23-03-2017
Կենտրոնի ընտրողները բավական անհարմար վիճակում են հայտնվել. «Ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»