211652_close_icon
views-count12825 դիտում article-date 16:02 13-06-2014

Ինչու՞ Օշականցի Գևորիկը Երրորդմասցի Լյովիկին պատասխան հարված չհասցրեց, իսկ վերջինս ներողություն չխնդրեց

Եթե «օրենքով» գողը մեկ այլ «օրենքով» գողի անհիմն անպատվում կամ ծեծում է, ուրեմն՝ պետք է հրապարակավ ներողություն խնդրի կամ էլ տուժող գողը նրան պետք է պատասխան հարված տա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: «Ավելին՝ սխալի դեպքում, եթե ներողություն չի խնդրում, ուրեմն պետք է զրկվի «օրենքով» գողի «տիտղոսից»: Իսկ ծեծվողը պետք է աշխատի ամեն կերպ հասնել նրան, որ իրենից ներողություն խնդրի, եթե ոչ «սխոդկա»` գողական ժողով են գումարում եւ հարցին լուծում տալիս: Տարբերակներից ամենածանրը «օրենքով» գողին տիտղոսից զրկելն է: Իսկ եթե չեն զրկում եւ մյուսը ներողություն չի խնդրում, գալիս եմ այն եզրակացության, որ նրանց մեջև վեճը այն աստիճանի չի հասել, որ որեւէ մեկը մյուսից ներողություն խնդրի կամ պատասխան հարված տա: Նշանակում է՝ հարցը շատ փոքր է եղել եւ իրար մեջ լուծվել է»,- ասաց Սերգեյ Գալոյանը: Նա նաեւ նշեց, որ Օշականցի Գեւորիկը վաղուց է, ինչ «օրենքով» գող է, իսկ Երրորդմասցի Լյովիկը, իր տեղեկություններով, նոր է «օրենքով գողի» «տիտղոս» ստացել: «Բայց, դե ինչ է եղել իրենց միջեւ, դժվար է ասել, քանի որ այդ աշխարհից ինֆորմացիայի արտահոսք գրեթե չի լինում: Բացի այդ, դեպքը տեղի է ունեցել մարտ ամսին: Հիմա հունիսը կես է ընկել: Եթե ոչ մեկ մինչեւ հիմա պատասխան հարված չի տալիս կամ հրապարակավ ներողություն չի խնդրում, նշանակում է՝ այստեղ ինչ-որ համաձայնության են եկել»,- նշեց քրեագետը:

Նմանատիպ նյութեր