2223 դիտում
14:51 21-05-2014
ՀՀ մշակույթի նախարարը Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել է հայ-թուրքմենական համագործակցության հարցեր
Ս. թ. մայիսի 14-16-ը Աշխաբադում կայացել է «Մահտումկուլի Ֆրագին և համամարդկային մշակութային արժեքները» միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր մեծ բանաստեղծի 290-ամյակին և անցկացվում էր հոբելյանական լայնածավալ ծրագրերի շրջանակում:
Գիտաժողովին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ղեկավարությամբ մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, գրող, հրապարակախոս, Մահտումկուլի Ֆրագիի բանաստեղծությունների թարգմանիչ Վարուժան Սահակյանը (Վարուժան Խաստուր), նկարիչ Շմավոն Շմավոնյանը և այլոք:
Գիտաժողովին մասնակցել է 46 երկրի ավելի քան 230 պատվիրակ: Մասնակիցների թվում էին մշակույթի, արվեստի, գիտության ոլորտների, ինչպես նաև պետական, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Աշխաբադ կատարած այցի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին. հանդիպման ընդհանուր թեման էր հայ-թուրքմենական համագործակցության հետագա զարգացումը մշակութային-հումանիտար ոլորտում: Քննարկվել են նաև 2015 թ. Հայաստանում նախատեսվող թուրքմենական մշակույթի օրերի ծրագրի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին, հայկական պատվիրակության անունից Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հանձնվել է նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիքչը» նկարը և «Մահտումկուլի Ֆրագի» բանաստեղծությունների հայերեն ժողովածուն:
Վերադառնալ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված