Կրոնի դասավանդումը սկսվելու է տարրական դասարանից. տեսանյութ
Հայ եկեղեցու պատմություն առարկան Հանրակրթական ծրագրից չի հանվի: Այս մասին ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նաեւ հայտարարել է, որ խորացնելու է Հայ Առաքելական եկեղեցու հետ աշխատանքը, իսկ կրոնի դասավանդումը սկսվելու է նաև տարրական դպրոցում, չնայած միջազգային զեկույցներում մտահոգություններ են արտահայտվել Հայաստանում կրոնի պատմության առարկայի դասավանդման վերաբերյալ: