«Իսլամական պետություն» խմբավորումն արգելել է դպրոցներում քիմիայի և փիլիսոփայության դասավանդումը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող Սիրիայի Ռաքքա քաղաքի դպրոցներում չեն դասավանդվելու քիմիա և փիլիսոփայություն առարկաները: Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սիրիայի Մարդու իրավունքների հետաղոտական կենտրոնին:
Իր այդ «որոշումը» ահաբեկչական կազմակերպությունը հիմնավորել է նրանով, որ քիմիան և փիլիսոփայությունը «չեն համապատասխանում Ալլահի օրենքներին»: Կազմակերպության զինյալներն արդեն փակել են մի քանի դպրոցներ՝ հայտարարելով, թե այնտեղ առարկաները դասավանդվում էին սիրիական ռեժիմի կողմից սահմանված կարգով:
Հաղորդվում է, որ ԻԳԻԼ-ը պատրաստվում է սեփական «մուսուլմանական դասագիրքը մշակել» և նրանով դպրոցականներին «ուսուցանել» իր կողմից վերահսկվող տարածքներում: