211652_close_icon
views-count2128 դիտում article-date 09:03 22-05-2014

Վերնիսաժի դեպքերին ականատես երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր, որ մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցների հետևանքով Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկը՝ 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը սթերս է տարել և դեպքից հետո չի խոսում։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։ Իսկ պատգամավորի փեսայի՝ Գոռ Առաքելյանի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հանցավոր վարքուբարքով ապրող ջավախցիներ են, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում գտնվում է հետախուզման մեջ։ Մեր տեղեկություններով՝ այս տղաները մոտ 10 օր առաջ Կայարանում և մոտ երկու օր առաջ էլ՝ Ալավերդյան փողոցում լուրջ ծեծկռտուքներ են հրահրել։ Լուրեր են պտտվում, որ տղաներից մեկը հավակնում է քրեական հեղինակություն դառնալ, դրա համար էլ աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր