915 դիտում
11:34 22-05-2014
Գյումրիի և Կրակովի միջև համագործակցությունն անդլայնվում է
Լեհական կողմի հրավերով աշխատանքային այցով Կրակովում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով երեկ հանդիպեց Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկու հետ: Հանդիպման ընթացքում Յացեկ Մախրովսկին ողջունեց Սամվել Բալասանյանին և ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, ներկա վիճակը, ինչպես նաև հայտնեց տեղեկություններ Կրակովի հայ համայնքի գործունեության մասին:
Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը ընդունելության և երկու քաղաքների միջև հարաբերությունների խորացման պատրաստակամության համար, ինչպես նաև ներկայացրեց Գյումրի քաղաքի պատմությունն ու սոցիալ-տնտեսական ներկա վիճակը:
Այնուհետև կողմերը քննարկեցին զբոսաշրջության, սպորտի, մշակույթի, քաղաքաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հրավիրեց Յացեկ Մախրովսկուն իրեն հարմար ժամանակ այցելել Գյումրի, ինչը և ընդունվեց Կրակովի քաղաքապետի կողմից:
Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են այլ հանդիպումներ ևս:
Նմանատիպ նյութեր
3568 դիտում
22:14 11-01-2016
Լեհաստանը անհիմն մերժեց փոքրիկ հայուհու մեկնումը Կրակովի «Ամանորյա Հրեշտակ 2016» մրցույթին
1305 դիտում
21:58 08-05-2014
Քաղաքական համագործակցությունն ԱՄՆ-ի և Ռուսաստան միջև շարունակվում է. Նուլանդ
Այս բաժնից
505 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
916 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում