1469 դիտում
12:42 22-05-2014
Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ինքն իր վրա
Սումգայիթում տեղակայված Ադրբեջանի ՊՆ N զորամասերից մեկի ծառայող, 19-ամյա Հաղվերդիև Սադիղ օղլուն իրեն ամրակցված հրազենից վնասվածք է հասցրել ինքն իրեն:
Ադրբեջանական ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ Հաղվերդիևին տեղափոխել են հոսպիտալ: Վերջինս զորակոչվել էր բանակ Սաաթլինի շրջանից:
Հիշեցնենք նաև, որ նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր: Պաշտպանության բանակը կորուստներ չի ունել:
Նմանատիպ նյութեր
4617 դիտում
11:11 16-04-2014
Ադրբեջանական բանակում զինվորը կրակել է ինքն իր վրա
1565 դիտում
11:49 10-02-2014
Ադրբեջանական բանակի հերթական զինվորը կրակել է իր ծառայակցի վրա
1991 դիտում
10:31 23-06-2014
Ադրբեջանական բանակի զինվորը պայթել է ականի վրա
Այս բաժնից
592 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
520 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
943 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը