211652_close_icon

Ադրբեջանական բանակում զինվորը կրակել է ինքն իր վրա

views-count4803 դիտում article-date 11:11 16-04-2014
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի ծառայող Ջալիլով Քյամրան Ռուստամը «զենքի հետ անզգույշ վարվելու» հետևանքով կրակել է ինքն իր վրա: Նման տեղեկատվություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը: Հաղորդվում է, որ վերջինս ծանր վնասվածքով հոսպիտալացվել է: Հարուցվել է քրեական գործ: Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել: Ջալիլովը զորակոչվել էր բանակ Լյանքարանի շրջանից:

Նմանատիպ նյութեր