1889 դիտում
09:27 23-05-2014
ՀՀ կառավարությունը ճոխ է տոնելու Հայաստանի առաջին հանրապետության տոնը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց կառավարության ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությանը» տրամադրել 5 միլիոն 935 հազար դրամ։ Այդ գումարի հատկացումը, ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, պայմանավորված է «մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններ կազմակերպելու եւ տոնը պատշաճ կերպով նշելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտությամբ»։ Հատկացված գումարից 5 միլիոն 625 հազար դրամը ծախսվելու է 450 հոգու ընդունելություն կազմակերպելու համար (յուրաքանչյուր անձի հաշվով 12 հազար 500 դրամ)։ 200 հազար դրամը ծախսվելու է մեկ օրով 4 հատ մեքենա վարձելու վրա, 90 հազար դրամ հատկացվելու է մեկ հատ ծաղկեպսակ գնելու համար եւ 20 հազար դրամի էլ ծաղիկներ են գնվելու։ Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը ճոխ է տոնելու Հայաստանի առաջին հանրապետության տոնը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2508 դիտում
10:10 14-10-2015
Կառավարությունը, չնայած բյուջեի սղությանը և տնտեսական աճի անկմանը, շարունակում է ճոխ-ճոխ ծախսեր անել. «Առավոտ»
11163 դիտում
15:33 27-05-2014
Անգամ անձրևը չխանգարեց աշնակցիներին տոնելու իրենց ավանդական տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1764 դիտում
15:40 16-08-2014
Վաղը տոնելու ենք Սուրբ Աստվածածնի.Վերափոխման՝ Խաղողօրհնեքի տոնը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը