211652_close_icon
views-count1298 դիտում article-date 18:46 23-05-2014

Ուկրաինան ՆԱՏՕ֊ին միանալու մասին հանրաքվե պետք է անցկացնի․ Տիմոշենկո

Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է հունիսի 15-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով համաուկրաինական հանրաքվե անցկացնել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Տիմոշենկոյի հայտարարությանը։ Ըստ Տիմոշենկոյի խոսքի՝ «անհրաժեշտ է ռազմավարական որոշում ընդունել։ Այդ որոշումը ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության և պաշտպանության համակարգին անդամակցելն է»։ Նրա կարծիքով, «ՆԱՏՕ-ն անվտանգություն և խաղաղություն է, և ՆԱՏՕ֊ի բոլոր անդամ երկրները պաշտպանված են ագրեսիայից»։

Նմանատիպ նյութեր