211652_close_icon
views-count1560 դիտում article-date 23:47 26-04-2014

Ուկրաինան պե՛տք է անդամակցի ՆԱՏՕ-ին. Յուլյա Տիմոշենկո

Ուկրաինայի «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է մտնի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ, չնայած նրան, որ երկրի մեծ մասը մեկ անգամ չէ, որ դեմ հանդես եկել այդ գաղափարին: Այս մասին Տիմոշենկոն հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցում: Տիմոշենկոն, ում թեկնածություննը առաջադրվելու է Ուկրաինայի նախագահական ընտևրություններում, գտնում է, որ երկրի բնակչությամ մեծ մասի կարծիքով Ուկրաինայում տեղի է ունեցել հիմնարար փոփոխություն, որի արդյունքում փոխվել է նաև Ուկրաինայի ռազմավարական ուղղությունը: «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի լավագույն ընտրությունն է լինելու»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր